News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն աշխատանք է տանում, որ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս զերծ լինեն նախորդ ընտրություններում տեղ գտած բոլոր թերություններից: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրություններն ավելի հրապարակային են լինելու, նյութական շահագրգռվածությունը նվազելու է. «Իմ լավատեսությունը, որ ընտրությունները մի քանի քայլ առաջ են լինելու, կապված է մի քանի նրբությունների հետ: Օրինակ՝ ռեյտինգային ցուցակները համարյա մեծամասնականի նման է, այսինքն՝ մարդն է ձայներ բերում կուսակցությանը, բայց այս դեպքում նաեւ ներկուսակցական պայքար է գնում. եթե նախկինում կուսակցությունները շահագրգռված էին, որ մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածուն անցնի անպայման՝ անկախ իրենք ձայն կտանեն, թե ոչ, էստեղ կուսակցության մի քանի թեկնածուներ են պայքարելու իրար հետ»,- ասաց նա:

Ալեքսանյանի կարծիքով՝ ներկուսակցական պայքարը կնվազեցնի կոռուպցիայի դեպքերը ընտրությունների ժամանակ. «Եթե մեկը նյութապես ապահովված է, կարող է կաշառք բաժանել, մյուսը չի կարող, իրենք արդեն ներսում մրցակցելու են, որ չլինեն փող բաժանելու դեպքեր, որովհետեւ անձնական ռեյտինգը ավելի կարեւոր է: Օրինակ՝ մեկը ես, եթե իմ անունը գրվի ռեյտինգային ցուցակում, անպայման պայքարելու եմ, որ փող բաժանող չլինի»,- ավելացրեց պատգամավորը:

Նա նշեց նաեւ, որ Հանրապետական կուսակցությունը եւս ներկուսակցական բարեփոխումներ է անում՝ այդ խնդիրը վերացնելու համար:

«Եթե մեկն ընտրություններից 2 օր առաջ գնում մտնում էր մեկի տուն, մի հատ կոնյակ էր տալիս, չգիտեմ, մեղմ ասեմ՝ նյութապես շահագրգռում էր, հանրապետության նախագահը ուզենա էլ, չի կարող վերահսկել: Խոհանոցն է կարեւոր, էն մթնոլորտը, որը ստեղծվել է: Էսօր էդ մթնոլորտն ենք ստեղծում Հանրապետական կուսակցությունում, որ մաքուր ընտրություններ լինի»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ