News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային արխիվի 0,1 տոկոսն է թվայնացվել: Այս մասին այսօր՝  հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյաբը։

«10 տարիների ընթացքում մենք հասցրել են թվայնացնել արխիվի 0,1 տոկոսը, որը նյութերի միլիոնից ավելին է։ Առաջնային թվայնացնում ենք պահանջարկ վայելող նյութերը, օրինակ՝ Ցեղասպանության մասին չթվայնացված նյութեր չկան։ Եղեռնին զոհ գնացած 300.000 հայի տվյալ ունենք դեռ, եթե Թուրքիան արխիվը բացի...»,-ասաց նա։

Խոսելով՝ արխիվով օտարերկրացիների հետաքրքրվածությունից Ամատունի Վիրաբյանը նշեց, որ շուրջ 15 երկրներից այցելուներ ունեն։

«Հիմնական մասը գալիս են Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից։ Ավելի շատ պահանջարկ ունեն Ցեղասպանության մասին նյութերը, սակայն վերջին շրջանում հետաքրքրվում են Հայաստանի խորհրդային շրջանով, համեմատում են այլ խորհրդային երկրների հետ»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ