News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բացառված չէ, որ ՀԱԿ–ը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը միանան Ծառուկային։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նա չի կարծում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կամ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը միանան Գագիկ Ծառուկյանին։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ այնտեղ  առանձին միություն կլինի։

«Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի մեծ դաշինքը հիմա 2 անվան մեջ է տատանվում՝ կամ «Միասնություն» կամ «Ծառուկյան դաշինք»,– ասաց Կարեն Քոչարյանը։

Հարցին, թե ինչ նպատակներ է հետապնդում Ծառուկյանի վերադարձը, նա պատասխանեց, որ դրանք կարող են զուտ մարդկային հավակնությունները լինեն կամ աշխարհում ու Հայաստանում առաջնորդների պակասը։ «Այլ հարց է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ այնքան քաղաքական առաջնորդ է, որքան  տնտեսական, քաղաքացիական, կարելի է տարբեր անուններ տալ։ Թեպետ նա լուրջ ընտրազանգված ունի, նա չի տանի ՀՀԿ–ի ձայները, այդ ձայները չեն տանի ո՛չ Սեյրան Օհանյանի դաշինքը, ո՛չ ՀՅԴ–ն, ո՛չ էլ ՀԱԿ–ը։ ՀՀԿ–ի ձայները շատ կոնկրետ ձայներ են, դրանք տարբեր ռեսուրսների ձայներն են»,– ընդգծեց Կարեն Քոչարյանը։

Քանի որ Հայաստանում վաղուց չկա ընդդիմադիր դաշտ, կա ոչ իշխանական դաշտ, եւ Ծառուկյանի վերադարձը կհագեցնի դրա վերաբաշխմանը։ Եթե շատերը հույս ունեն, որ կարող են խորհրդարանական ընտրություններում հավաքել 5 կամ 7 տոկոս ձայն, ապա հիմա որոշ կուսակցությունների համար այդ գործը բարդանում է։ «Սարսափելի կլինի «Հայկական վերածնունդի» համար, այսինքն՝ Ծառուկյանի վերադարձի հետ կուսակցությունը շատ ձայներ կկորցնի։ «Հայկական  վերածնունդի» ձայները, որոնք մենք տեսանք Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, կանցնեն Գագիկ Ծառուկյանին»,– ասաց Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ  վերադառնում է քաղաքականություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ