News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ակտիվ գիտնականը կարող է ամսական 400-500 հազար դրամ վաստակել։ Այս մասին հունվարի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԿԳՆ Գիտության պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Նրա խոսքով՝ գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը, առանց գիտական աստիճանի, կազմում է 81 հազար դրամ։ Գիտությունների թեկնածուները ստանում են 105-110 հազար դրամ, իսկ դոկտորները՝ 130 հազար։ Բայց տարբեր ծրագրերին մասնակցող աշխատակիցները կարող են ավելի շատ ստանալ։  «Հիմա մեզ մոտ գործում են ԵՄ ծրագրեր, տարբեր երկրների եւ համալսարանների հետ ծրագրերը»,– ասաց Հարությունյանը։

Բացի այդ, Պետկոմիտեն  նաեւ բարձր արդյունավետությամբ աշխատակիցներին հավելավճարներ է վճարում։ 2016-ին նման աջակցություն է ստացել 97 մարդ՝ ամսական 135 հազար դրամ։ «Կարող եմ ասել, որ նման մակարդակի գիտնականներ մեզ մոտ 400–ն են, ուղղակի նրանք չեն մասնակցել մրցույթին»,– հավելեց պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ