News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ընթացքում հայտարարել է համաշխարհային առեւտրում ազգային հովանավորչության անթույլատրելիության մասին: Նրա ելույթի հեռարձակումը հասանելի է համաժողովի պաշտոնական կայքում, հայտնում է Gazeta-ն: 

Չին առաջնորդի կարծիքով՝ բոլոր երկրները պետք է հետեւեն առեւտրի ազատության սկզբունքներին:

«Հովանավորչության քաղաքականության վարումը նման է քեզ մութ սենյակում փակելուն: Դրսում կարող է անձրեւ եւ քամի լինել, բայց նաեւ օդ եւ լույս: Առեւտրային պատերազմում հաղթողներ չեն լինի»,- ասել է Սի Ձինպինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ