News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քենիայի խորհրդարանի անդամ Միշի Մբոկոն կոչով դիմել է կանանց՝ «ամուսնական պարտականությունը» չկատարել, քանի դեռ տղամարդիկ չեն գրանցվել որպես ընտրողներ, հայտնում է BBC-ն: 

«Կանա՛յք, դուք պետք է այս ռազմավարությանը հետեւեք, այն լավագույնն է: Արհամարհեք նրանց, քանի դեռ նրանք ձեզ ցույց չեն տվել ընտրողի իրենց քարտը»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ «սեքսը հզոր զենք է եւ կարող է մարդկանց ստիպել շտապ գրանցվել ընտրություններին»: Գրանցումը կավարտվի փետրվարի 17-ին:

Նշվում է, որ սեքս բոյկոտի կոչերը Քենիայում բավական տարածված են: 2009 թվականին կին ակտիվիստներն արդեն այդպիսի գործադուլ արել են, որպեսզի հաշտեցնեն նախագահ Մվաի Կիբակիի եւ վարչապետ Ռայլա Օդինգայի կողմնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ