News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ կոմպրոմատի իբր առակայության մասին լուրերը ակնհայտ կեղծիք են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երբ մի քանի տարի առաջ Թրամփը Մոսկվա է եկել, նա քաղաքական գործիչ չէր: Մենք նույնիսկ տեղյակ չէինք նրա քաղաքական հավակնություններին. նա պարզապես բիզնեսմեն էր, Ամերիկայի մեծահարուստներից մեկը: Ի՞նչ է, ինչ-որ մեկը մտածում է, որ մեր հատուկ ծառայությունները ընկած են ամերիկյան յուրաքանչյուր միլիարդատիրոջ ետեւի՞ց: Դե, իհարկե, ոչ: Դա լիակատար զառանցանք է»,- հայտարարել է Պուտինը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում շարունակվում է ներքաղաքական սուր պայքարը, չնայած նախագահի ընտրություններն արդեն կայացել են: «Մենք ԱՄՆ-ում շարունակվող քաղաքական սուր պայքար ենք տեսնում, չնայած նախագահի ընտրություններն ավարտվել են, ավարտվել են պարոն Թրամփի համոզիչ հաղթանակով»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ մարդկանց տեսակ կա, որոնք հեռանում են առանց հրաժեշտ տալու՝ ելնելով «ստեղծված հանգամանքների, իրավիճակի հանդեպ հարգանքից», եւ կա մեկ այլ տեսակ, որոնք «անվերջ» հրաժեշտ են տալիս, սակայն չեն հեռանում: «Հեռացող վարչակազմը, իմ կարծիքով, երկրորդ կարգին է պատկանում»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ