News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն Հանրապետական կուսակցությանը չի շեղի իր քաղաքական ծրագրերից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի կապակցությամբ մեջբերել է հին հույն փիլիսոփա Հերակլիտին եւ ասել, որ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում: «Քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել: Կայնքում շատ փոփոխություններ են լինում: Հանրապետական կուսակցությունն իր օրակարգն ունի, կուսակցությունը կառաջնորդվի իր քաղաքական ծրագրով, եւ ապրիլի 2-ին մրցակցության պայմաններում ժողովուրդը կորոշի՝ իր ձայնն ում տալ: Անկախ Ծառուկյանի, Օհանյանի, Օսկանյանի, Փաշինյանի, Միքայելյանի, Մարուքյանի, Քոքոբելյանի, Բագրատյանի եւ մյուս ընդդիմադիր գործիչների նախընտրական քարոզչությունից եւ քաղաքական ծրագրերից, ՀՀԿ-ն իր առաջնայնություններն ունի, իր օրակարգը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Ի պատասխան հարցին՝ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցվա՞ծ է իշխող կուսակցության հետ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղարը նշեց. «Մենք մյուս քաղաքական գործիչների եւ թիմերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ծրագրերը չենք մշակել, չենք մշակում եւ չենք մշակի: Դա մեր քաղաքական ընդդիմախոսների խնդիրն է»: 

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը որոշել է ակտիվ քաղաքականություն վերադառնալ եւ առաջադրվել ապրիլի 2-ին անցկացվող խորհրդարանական ընտրություններում: «Ես կմասնակցեմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին եւ լայն դաշինք կձեւավորեմ: Մեր դռները բաց են բոլոր այն ուժերի եւ գործիչների համար, որոնք երկրի ապագայով մտահոգ են»,- մասնավորապես հայտարարել է Ծառուկյանը: Նա ստիպված էր քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել 2015-ի փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ քննադատությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ