News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայում առաջիկա օրերին տեղի կունենա «օրենքով գողի» թագադրում, որին ընդունում են քրեական աշխարհի բոլոր առանցքային դեմքերը, հայտնում է Ura.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով՝ անցած հանգստյան օրերին Պերմից Եկատերինբուրգ են ժամանել «օրենքով գողեր», որտեղ նրանք բանակցություններ են վարել իրենց տեղացի «գործընկերների» հետ: Այնուհետեւ քրեական աշխարհի առաջնորդները Մոսկվա են մեկնել՝ սխոդկայի, որտեղ «օրենքով գող» կընտրեն «Շաքրո Մոլոդոյ» մականվակիր 63-ամյա Զաքարիա Քալաշովի փոխարեն, որն ամենայն հավանականությամբ շորթման մեղադրանքով գործով երկարատեւ ազատազրկման կդապարտվի եւ չի կարողանա «գործը» վարել:

Տարածված լուրերի համաձայն՝ «Ռուսաստանի գլխավոր նայողի» տեղում համաձայնեցված ֆիգուրը 60-ամյա Վյաչեսլավ Նիկոլաեւիչ Շեստակովն է (Սլիվա), որը ծագումով Մոսկվայի մարզից է եւ անցյալում Դեդ Հասանի մերձավորներից էր:

1997 թվականի դեկտեմբերի 30-ին Շեստակովի դեմ քրեական գործ է հարուցվել «ազատության սահմանափակումից, ազատազրկումից խուսափում» հոդվածով: Նրա նկատմամբ հայտարարվել է համառուսական եւ միջազգային հետախուզում:

Նշվում է, որ Շեստակովը պատիժ է կրել Սվերդլովսկի մարզի Տավդինսկի ուղղիչ հաստատությունների վարչության ուղղիչ-աշխատանքային-6 գաղութում, որից հետո նրան տեղափոխել են խիստ ռեժիմի ՈւԱ-6, որտեղ նրան առանձին ապրելու հնարավորություն է տրվել եւ թույլատրվել է մի քանի երկարատեւ տեսակցություններ անցկացնել գաղութի տարածքից դուրս, ինչպես նաեւ հանգստանալ «Չայկա» տուրբազայում եւ Տյումեն ուղեւորվել հանցավոր շխարհի առաջնորդների հետ «Սամ-Յանգ» ռեստորանում հանդիպելու համար:

ՈւԱ-6-ի ղեկավարության խոսքով՝ Շեստակովին տեղափոխել են ՈւԱ-299/8 գաղութ-բնակավայր: Այդտեղից նա արձակուրդ է մեկնել Լյուբերցի, սակայն այնտեղ ՆԳ տարածքային մարմնում հաշվառման չի կանգնել: Նրան ձերբակալել են 1999 թվականի փետրվարի 13-ին Չեխիայի Կարլովի Վարիում:

Հավելենք, որ Ռուսաստանի «կնքահոր» մյուս թեկնածուների թվում նշվում են 59-ամյա Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ) եւ 52-ամյա «օրենքով գող» Յուրի Պիչուգինը (Պիչուգա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ