News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասկածում է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում հանդիպել է «ցածր սոցիալական պատասխանատվության» տեր կանանց հետ, հայտնում է Lenta–ն։

«Նա հասուն մարդ է, բացի այդ, տարիներ շարունակ գեղեցկության մրցույթներ կազմակերպած մարդ։ Նա շփվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց հետ։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ նա վազել է հյուրանոց՝ ցածր սոցիալական պատասխանատվության տեր մեր աղջիկների հետ հանդիպելու»,– ասել է Պուտինը։

Նա նաեւ հիշեցրել է, որ երբ Թրամփը մի քանի տարի առաջ Մոսկվա էր ժամանել, դեռ չէր զբաղվում քաղաքականությամբ։ «Ինչ–որ մեկը կարծում է, որ հատուկ ծառայությունները վազում են ամեն ամերիկացի միլիարդատիրոջ հետեւի՞ց»,– ասել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ թեթեւաբարո կանանց հետ Թրամփի հանդիպումների մասին լուրերը անհեթեթեություն են եւ կեղծիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ