Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր երկիրը հույս ունի Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ դառնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին խնդրել եմ, որ Մոլդովան ԵՏՄ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում դիտորդ դառնա»,- ասել է Դոդոնը:
Նա հավելել է, որ հանդես է եկել ԵՏՄ-ի հետ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ:
Նախկինում Դոդոնը հույս է հայտնել, որ Եվրամիության հետ հանրապետության ասոցացման համաձայնագիրը անվավեր կճանաչվի երկրում հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո: