News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դժվար թե սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պակաս արկածախնդիր եւ ավելի հեռատես դառնա արտաքին քաղաքականության մեջ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է  ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի  բաժնի ղեկավար Վահրամ Տեր–Մաթեւոսյանը։

Նրա խոսքով՝ Էրդողանը եւ Թուրքիայի իշխանությունները Սիրիայում էական սխալներ են թույլ տվել, որոնց պատասխանատվությունը ընկած է միայն Անկարայի վրա։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը հավանություն է ստացել խորհրդարանում, Տեր–Մաթեւոսյանը նշեց. «Եթե նախկինում որոշումներ կայացնելիս Էրդողանը պետք է հաշվի առներ երկրի ներսում խորհրդարանի ընդդիմադիր ուժերի կարծիքը, ապա հիմա նրա ձեռքերն ազատ են, եւ չեն լինի անգամ ինստիտուցիոնալ զսպող լծակներ արկածախնդիր քաղաքականության սահմանափակման համար։

Այսօրվա դրությամբ նա իրեն հավատարիմ մարդկանցով է շրջապատել, որոնց պարբերաբար փոխում է, որպեսզի համոզվի, որ ներքին թշնամիներ չունի։ Հենց այստեղ ԵՄ–ն պետք է աշխատեր Թուրքիայի հետ եւ կանխեր այդ գործընթացը։ Սակայն հիմա ԵՄ–Թուրքիա հարաբերությունները շատ լարված են եւ այլեւս չկա նման մեխանիզմ, որի միջոցով Բրյուսելը կարող էր ազդել Անկարայի վրա»,– հավելեց Տեր–Մաթեւոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ