News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մոսկվայում սկանդալային արշավորդ Մառա Բաղդասարյանի հայրը դատարանում կշտամբել է դստերը, հայտնում է «ՌԵՆ TV»–ն։

«Ոստիկանություն, հատուկ բանտախցեր, դատարաններ… Այս ամենը երբեւէ վերջանալու՞ է»,– հետաքրքրվել է Էլմար Բաղդասարյանը աղջկանից։ Նա հայտարարել է, որ հոգնել է նրա վարքից եւ խոստացել է աղջկան ուրիշ քաղաք ուղարկել, եթե նա չփոխվի։

Հունվարի 17-ին դատարանը քննում էր Բաղդասարյանի կալանքի բողոքարկումը։ Աղջկան հունվարի 12–ին կալանավորել էին 15 օրով պարտադիր աշխատանքներից խուսափելու համար։

Բաղդասարյանը պետք է դռնապան աշխատեր, սակայն առողջական վիճակի պատճառով նրան թույլ էին տվել գրասենյակում փաստաթղթերի հետ աշխատել։

Բաղդասարյանն անցնում էր Մոսկվայում Mercedes-Benz Gelandewagen–ի արշավների քրեական գործով։ Ոստիկաններին չենթարկվելու համար նրան 10 օրվա վարչական կալանքի էին ենթարկել։ Բացի այդ 144 հազար ռուբլի տուգանքները չվճարելու համար նա պարտավորվել էր 595 ժամ հարկադիր աշխատանք կատարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
Ամենաշատ