News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քննադատել է ռուսական գազը Հայաստան տարանցելու մասին «Գազպրոմ էքսպորտի» հետ կնքած պայմանագիրը։ Նախագահի դիրքորոշումը հայտնել է նրա մամուլի խոսնակ էկա Միշվելիձեն, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»–ը։

«Այդ պայմանագրի ստորագրումը վատթարացրել է երկրի էներգետիկ սեկտորը, վնաս է հասցվել Վրաստանի քաղաքական եւ տնտեսական շահերին, արդյունքում մենք տարբեր ուղղություններով վատ վիճակում ենք, ինչը կարող է ապագայում մի շարք խնդիրներ առաջացնել»,– ասել է նա։

Խոսնակը նաեւ նշել է, որ այդ թեման ավելին է, է քան բիզնես համաձայնագիրը, դա վերաբերում է անվտանգությանը, արտաքին քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությանը, եւ միայն դրանից հետո՝ էներգետիկային եւ տնտեսությանը։ «Համաձայնագրի ստորագրումից հետո իրավիճակը էներգետիկայի համակարգում վատացել է»,– ասել է Միշվելիձեն։

Նրա խոսքով՝ նախագահը դիմել է խորհրդարանին՝ կոչ անելով ռուսական գազային մենաշնորհների հետ բախվելու ռիսկերը նվազեցնելու պլան ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ