News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի դատախազությունը պահանջել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշին եւ Ֆիգեն Յուքսեքդաղին 142 եւ 83 տարվա ազատազրկման դատապարտել, հայտնում է NTV–ն։

Քաղաքական գործիչներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզելու, իշխանությունների նկատմամբ դժգոհություն հրահրելու մեջ։

2016-ի նոյեմբերի 4-ին Թուրքիայի դատախազության պահանջով ձերբակալվել էին երկրի խորհրդարանի  Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 15 պատգամավորներ, որոնց իշխանությունները մեղադրում են Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ։ Ավելի ուշ 11 պատգամավորի, այդ թվում՝ Դեմիրթաշին եւ Յուքսեքդաղին կալանավորել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ