News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 15-ին իտալական Արկո քաղաքում կայացել է Դանիել Վարուժանի պոեզիայի երեկոն,հաղորդում է La Voce del Trentino պարբերականը։

Վարուժանի պոեզիան աշխարհով մեկ սփռված հայերի համար հիշողություն եւ խորհրդանիշ դարձավ։ «Կարելի է փորձել ոչնչացնել մի ողջ ժողովուրդ,բայց բավական է մեկ մարդ,ընդամենը մեկ խոսք,որպեսզի ամբողջը վերածնվի»,–հայտարարել են վարողները։

Վարուժանի բանաստեղծությունների հետ հնչել են նաեւ ժողովրդական պատմություններ եւ կատակներ՝ հայկական բանահյուսություն,որը նա ուզում էր հավաքել,սակայն չհասցրեց։

Կատարվել են նաեւ հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝Կոմիտասի «Կռունկ»–ն ու Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»,նաեւ ժամանակակից կատարողների՝իտալացի կիթառահար Պինո Դանիելեի եվ հայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի ստեղծագործությունները։

Բեմադրությունը հեղինակել էին Տրենտո քաղաքի Բոնպորտի կոնսերվատորիան, Sezione di Riva del Garda կամավորների կազմակերպությունն ու Տրենտոյի Հանուն խաղաղության եւ մարդու իրավունքների ֆորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ