News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ուկրաինական Femen շարժման կիսամերկ ակտիվիստը ներխուժել է Մադրիդի մոմե արձանների թանգարան, ուր այդ պահին ընթանում էր Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արձանի շնորհանդեսը։ Մերկ կրծքով կինը հորդորել է ներկաներին «բռնել հայրիշխանությանը ամորձիներից»։ Ընդ որում, նա օրինակ է ծառայել՝ բռնել է Թրամփի մոմե արձանի ամորձիներից։ Համապատասխան հորդորը գրված է եղել նաեւ կնոջ մեջքին։

Femen շարժման Twitter–ի էջում հայտնվել է հետեւյալ գրառումը. «Femen–ը հենց նոր բռնեց Թրամփին ամորձիներից։ Բռնե՛ք հայրիշխանությանը ամորձիներից»։

Նշվում է, որ  Femen շարժման հորդորը վերափոխված մեջբերում է նույն Թրամփից, որը 2005 թվականին հարցազրույցում գլուխ էր գովել, թե «կարող է բռնել կանանց մարմնի ինտիմ մասերը, քանի որ աստղերին ամեն ինչ թույլատրված է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ