Միաբջիջ կեդանի օրգանիզմների որոշ խմբեր (արքեաները) կարող են գոյատեւել Մարսի վրա, հայտարարել են ամերիկացի գիտնականները։ Այս մասին հաղորդում է Lenta–ն՝ վկայակոչելով Origins of Life and Evolution of Biospheres ամսագիրը։
Գիտնականների կարծիքով, արքեաները կհարմարվեն կարմիր մոլորակի ցուրտ եւ նոսր մթնոլորտին։ Անցկացված հետազոտությունները վկայում են, որ կենդանի օրգանիզմների պարզագույն այս տեսակը կարող է գոյատեւել 3-ից 21 օր Մարսի համար բնորոշ ցածր ճնշումների պայմաններում։