News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի դեմ են արտահայտվել ՀՅԴ խմբակցությունը եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը։ Այս մասին Խանումյանը հայտնել է NEWS.am–ի թղթակցին։

Այսօր, հունվարի 17–ին, ԼՂՀ խորհրդարանը հաստատել է սահմանդրական բարեփոխումների փաթեթը 20 կողմ , 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ Դաշնակցություն խմբակցությունը դեմ էր նախագահական իշխանության կենտրոնացմանը նաեւ Հայաստանում՝ դառնալով սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողներից մեկը։ Հայաստանում բարեփոխումները հակառակ ընթացքը ստացան՝ դեպի խորհրդարանական հանրապետություն։

Հունվարի 19–ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կստորագրի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման մասին հրամանագիրը։ Ըստ ամենայնի, հանրաքվեն կկայանա փետրվարի 20–ին։

«Այս ընթացքում, պաշտոնական քարոզարշավին զուգահեռ, մենք կանցկացնենք բարեփոխումների դեմ քարոզարշավ», – հայտարարեց Հայկ Խանումյանը։

Ավելի վաղ նա հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղում նախագահի իշխանության ամրապնդումը հղի է անընդհատ վերարտադրման վտանգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ