Իսլամական քարոզիչ, «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենը առնչություն չունի Թուրքիայում անցած տարվա հուլիսին հեղաշրջման փորձի հետ։ Այս մասին ասված է Եվրամիության հատուկ ծառայությունների զեկույցում, որը մեջբերում է EUobserver–ը։
Փաստաթղթում ասված է, որ Գյուլենի ենթադրյալ կողմակիցների հետապնդումները, որոնք սկսվեցին հեղաշրջման փորձից հետո, հատուկ մշակված էին նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխանությունը ամրապնդելու նպատակով։ «Հեղաշրջման հետեւում կանգնած էր Գյուլենի կողմնակից, քեմալական, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության հակառակորդ սպաներից կազմված խումբը։ Ինքը Գյուլենը որեւէ դերակատարություն չուներ։ Դատելով ամենից, Գյուլենը չուներ նման քայլեր ձեռնարկելու իրական քայլեր», – ասված է զեկույցում։
Հեղինակների պնդմամբ, Էրդողանը փորձում էր ոչնչացնել Գյուլենի ղեկավարած շարժումը Թուրքիայում, քանի որ «այն միակ իրական մրցակիցն էր»։ «Ձերբակալությունների ալիքը, որը հետեւեց հեղաշրջման փորձին, նախապես ծրագրված էր։ Հեղաշրջումը նաեւ խթանեց բռնաճնշումներին», – ասված է Եվրոպայի հատուկ ծառայությունների զեկույցում։