News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում երեքշաբթի կայացած պլենար նիստում քվեարկության վերջին փուլի արդյունքներով Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ, 63-ամյա իտալացի Անտոնիո Տայանին։

Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի արդեն նախկին նախագահ Մարտին Շուլցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ աղբյուրի, Եվրոպայի խոշորագույն քաղաքական ուժի ներկայացուցչի օգտին է քվեարկել 351 պատգամավոր, նրա հակառակորդ, եվրոպական սոցիալիստների խմբակցության անդամ Ջանի Պիտելան ստացել է 282 եվրապատգամավորի աջակցությունը, 80 պատգամավոր ձեռնպահ է եղել։ Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավարի ընտրությունը գաղտնի է եղել։

Կրությամբ իրավաբան Անտոնիո Տայանին Իտալիայի տխրահռչակ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մամուլի խոսնակը, վերջինիս ստեղծած Forza Italia (Առաջ Իտալիա) պահպանողական կուսակցության անդամ է։ Եվրախորհրդանում է 1994 թվականից եւ խոստովանել է, թե ցանկանում է դառնալ «կամուրջներ ստեղծող նախագահ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ