News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեղմել է WikiLeaks–ի իրազեկիչ, հետագայում սեռը փոխած ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգի դատավճիռը, որը հետագայում փոխել է սեռը։ Ինչպես հաղորդում է ABCnews–ը, Մենինգը, որը դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման 2013 թվականին, ազատության մեջ կհայտնվի արդեն այս տարվա մայիսին։ 

Ամերիկյան ռազմական տրիբունալը դատապարտել էր Մենինգին 35 տարվա ազատազրկման՝ WikiLeaks կայքին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար։ Դատավճռի հրապարակման հաջորդ օրը Մենինգը հայտարարել էր սեռը փոխելու մտադրության մասին եւ խնդրել անվանել իրեն ոչ թե Բրեդլի, այլ Չելսի Էլիզաբեթ։ 2015 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել էր նախկին հետախույզին անցնել սեռի փոփոխության հորմոնալ թերապիան: Բանտում Մենինգը ինքնասպանության երկու փորձ էր կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ