News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս հաղորդագրություններ հրապարակել Twitter-ում, բայց դա անազնիվ լրատվամիջոցներից պաշտպանվելու իր միակ միջոցն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Երբ մարդիկ ինձ կեղծ լույսի ներքո են ներկայացնում, ես գոնե միջոց ունեմ ասելու, որ դա սուտ հայտարարություն է: Եթե մամուլն ազնիվ լիներ, ես բացարձակ չէի օգտվի Twitter-ից, դրա կարիքը չէր լինի»,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը:

Նա նշել է, որ այս պահին արդեն 50 մլն բաժանորդ ունի սոցցանցերում, այդ թվում՝ Facebook-ում եւ Instagram-ում:

Իսկ Թրամփի Twitter-ը շուրջ 20 մլն բաժանորդ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ