News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում անազատության մեջ բնակվող աշխարհի ամենատարեց հսկա պանդան՝ Բասի անունով, 37 տարեկան է դարձել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները: Մարդկային տարիների հաշվարկով դա ավելի քան 100 տարի է:

Բասին ծնվել է 1980 թվականին, Սիչուան նահանգում: Ներկայում նա բնակվում է Ֆուչժոու քաղաքի հսկա պանդաների հետազոտության կենտրոնում:

Բամբուկե արջի տարեդարձի առիթով կենտրոնի աշխատակիցները տոնական տորթ են պատրաստել, իսկ նրա շատ երկրպագուներ նվերներով են եկել:

Մինչ այս, անազատության մեջ բնակվող աշխարհի ամենամեծ պանդան համարվում էր Ցզյացզնա անունով արջը: Անցյալ տարվա հոկտեմբերին նա մահացավ Հոնկոնգում, 38 տարեկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ