News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝  Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց եւ առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի եւ կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ: Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարեւորագույն նշանակություն ունեն մեր կողմից առաջ քաշված զարգացման ուղեգծի իրականացման համար։ Հետեւաբար, յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին եւ կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, եւ դա ողջունելի է:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ընտրություններին մասնակցելու հայտ էր, եւ այն կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը՝ անկախ այն բանից, որքանով ենք մենք համաձայն հայտարարության մեջ տեղ գտած դիտարկումների հետ, անկախ այն բանից, որքանով են իրենք համաձայն մեր հստակ դիտարկումների հետ:

Կարծում եմ՝ սպասվում է հետաքրքիր մրցապայքար»:

Հիշեցնենք, որ երկու 2015 թվականի փետրվարին Արմեն Աշոտյանը Գագիկ Ծառուկյանի մասին նշել էր հետեւյալը. «Իր նմաններն են այսօր խանգարում իմ երեխաներին դպրոցներում սովորելու, որովհետեւ այդ երեխաները տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության: Ասում են.«Խի սովորեմ, որ, հենա` «Դոդի Գագոյի» օրինակն ունեմ»: Մարդը «Ա»-ն «Բ»-ից չի տարբերում: Ո՞վ չգիտի Հայաստանի քաղաքական դաշտում, անգամ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, որ Ծառուկյանը չունի մտավոր համապատասխան պոտենցիալ: Ո՞վ չգիտի, որ Ծառուկյանը չի կարող ընթերցել անգամ այն տեքստերը, որը իր համար պատրատում են, ո՞վ չգիտի, որ Գագիկ Ծառուկյանի հետ հնարավոր չէ քաղաքական բանավեճի կամ քաղաքական երկխոսության բռնվել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ