News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էմոձիների եւ սմայլերի օգնությամբ կարելի է գնահատել, թե մարդիկ ինչպես են կապված միմյանց հետ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում:

Գիտնականները կարծում են, որ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել այս ուղղությունը: Այս մասին ասված է Trends in Cognitive Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:

Ըստ Lenta-ի՝ հետազոտողները ենթադրում են, որ նամակագրության մեջ սմայլերը նույնպիսի բնույթ ունեն, ինչ, օրինակ, դիմախաղը կամ ձայնի բարձրությունը: Այսպիսով, մարդիկ կարող են դրանց օգնությամբ ավելի հստակ փոխանցել հաղորդագրության ուղերձը եւ իրենց էմոցիոնալ վիճակը:

Գիտնականների կարծիքով՝ դրանք ժամանակակից հաղորդակցության չափազանց կարեւոր տարր են: Հոգեբանները նաեւ վստահ են, որ սմայլերի օգնությամբ կարելի է գնահատել սոցիալական ինտեգրումը: Իսկ էմոձիների օգտագործման ձեւն ազդում է միմյանց մարդկանց ընկալման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ