News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մոտ 13 մլն փաստաթղթից կազմված իր արխիվը ներկայացրել է օնլայն հասանելիությամբ, հայտնում է CNN-ը:

Փաստաթղթերը, որոնց վրայից հանվել է գաղտնի դրոշմը, վերաբերում են գերատեսչության գործունեությանը՝ սկսած 1947 թվականին ստեղծվելու պահից մինչեւ ընդհուպ 1990-ական թվականներ: Դրանք լույս են սփռում նաեւ սառը պատերազմի, Վիետնամի եւ Կորեայի ռազմական հակամարտությունների տարիներին ԿՀՎ-ի աշխատանքի ուղղությունների վրա:

Նախկինում այս փաստաթղթերին հասանելություն կարող էին ունենալ բացառապես համակարգչային 4 տերմինալների միջոցով, որոնք տեղադրված էին Մերիլենդ նահանգի ազգային արխիվի շենքում: CNN-ը նշում է, որ ԿՀՎ-ն մտադիր էր 2017-ի վերջին արխիվին ազատ հասանելիություն տրամադրել, սակայն հրապարակման համար փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքը նախատեսված ժամկետից վաղ է ավարտել:

ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ֆրիթց Հորնյակի խոսքով՝ իսկապես ամբողջ արխիվն է ներկայացված, «ընտրովի մոտեցում» չի եղել, թե ինչը հրապարակեն, ինչը՝ ոչ: «Այն ամբողջական պատմությունն է, որը պարունակում է ինչպես լավը, այնպես էլ վատը»,- ասել է նա:

Չնայած փաստաթղթերը գաղտնազերծվել են, դրանց մեծ մասն, այնուամենայնիվ, որոշակիորեն խմբագրվել է: Հորնյակի խոսքով՝ դա արվել է տեղեկատվական աղբյուրներին եւ տեղեկությունների հավաքման մեթոդները պաշտպանելու նպատակով, որոնց բացահայտումը կարող է վնաս հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ