News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադացի կենսաբան եւ համակարգաբան Վազրիկ Նազարին իր ուտիճի նոր տեսակը անվանակոչել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին: Ուտիճի նկարագրությամբ գիտնականի հոդվածը հրապարակվել է ZooKeys ամսագրում: 

Նազարին նախկինում անհայտ թիթեռին հայտնաբերել է Բոգարտի միջատաբանության թանգարանում հավաքածուները հետազոտելիս: Միջատի մանրակրկիտ անալիզից հետո նա եզրակացրել է, որ ակոսաթեւ ուտիճների ընտանիքի (Gelechiidae) նոր տեսակ է հայտնագործել: Միջատն անվանվել է Neopalpa donaldtrumpi, քանի որ գլխին դեղնասպիտակավուն աղվամազ ունի, որը, գիտնականի կարծիքով, Թրամփի սանրվածքն է հիշեցնում:

Կենսաբանը կարծում է, որ Քալիֆորնիայի խիտ բնակեցված եւ լավ հետազոտված հարավային տարածքում բնակվող թիթեռի հայտնաբերումն ընդգծում է վերացման սպառնալիքի տակ գտնվող վայրի կենդանիների բնակավայրերի պահպանման կարեւորությունը: Նրա խոսքով՝ իր առաջարկած անունը թույլ կտա հանրության ուշադրությունը գրավել միջատների հազվագյուտ տեսակների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ