News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հիմնադիր Խորհրդարանի երիտասարդ անդամ Գեւորգ Սաֆարյանի խեղկատակ «դատավարությունն» ավարտվեց  սպասված արդյունքով. Սերժ Սարգսյանն ու իշխող գաղութային վարչախումբը  երիտասարդ սերնդի պայքարի խորհրդանիշ դարձած Գեւորգին, նրա այդպիսին  իսկ լինելու պատճառով, պատժեցին երկու տարվա բանտարկության վճիռով: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ինչպես «դատական» ամբողջ գործընթացը, վերջին նիստը եւս հատկանշվեց մի կողմից Գ. Սաֆարյանի ու նրա պաշտպանի փայլուն իրավագիտությամբ ու հիմնավորումներով ու մյուս կողմից վարչախմբի ներկայացուցիչների իրավական ու բարոյական անփառունակությամբ:

Տխրահռչակ «Մացոյի» (Մնացական Մարտիրոսյան) գլխավորած «դատարանը» հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում դատական համակարգի անվան տակ հանդես եկող կառույցը ոչ մի աղերս չունի օրենք եւ իրավունք հասկացությունների հետ, ընդհակառակը, որ դա իրենից այլ բան չի ներկայացնում, քան այդ հասկացությունների բացասում եւ ամբողջական ենթակայություն Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած համակարգի կամքին եւ քմահաճույքներին:

Ինչպես Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ 2014թ իրականացված մահափորձն ու տարաբնույթ այլ հալածանքները, քաղաքական այս պատիժը եւս հետապնդում է այլ երիտասարդների եւ ընդհանրապես պայքարող հայ մարդկանց եւ Հայաստանի քաղաքացիների սպառնալիքով վախեցնելու նպատակ: Բայց ինչպես որ Գ. Սաֆարյանը իր հայրենասիրական եւ քաղաքացիական դիրքորոշումներում եղել եւ մնում է սկզբունքային ու աննկուն, հայ ժողովուրդն ու Հայաստանի քաղաքացիներն ընդհանրապես եւ երիտասարդ սերունդը հատկապես հաղթահարել են վախը եւ ոչ մի պատժիչ քայլ չի կարող նրանց ետ պահել արժանապատիվ հայրենիք եւ պետություն ունենալու իրենց որոշումն իրականություն դարձնելու կամքից ու վճռակամությունից»:

Հիշեցնենք, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին հունվարի 16–ին  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարի ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար
Հիմա էլ որոշել է ծառայության համար զարգացման հնգամյա ռազմավարություն եւ դրանից բխող միջոցառումների...
Ամենաշատ