News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեուլի կենտրոնական դատարանը սկսել է քննել Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Չժե Յոնին կալանքի թույլտվություն տրամադրելու հարցը: Նրան կասկածում են կաշառակերության, ընկերության միջոցները յուրացնելու եւ կեղծ ցուցմունք տալու մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Լի Չժե Յոնն արդեն մի քանի տարի, հոր հիվանդության պատճառով, փաստացի ընկերության ղեկավարի պարտականություններն է կատարում: Նա անցյալ շաբաթ 22 ժամ հարցաքննվել է դատախազությունում:

Հետաքննության տվյալներով՝ հենց նա է որոշում կայացրել Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեի մտերիմ ընկերուհուն՝ Չհվե Սուն Սիլին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին՝ իշխանությունների կողմից բիզնես վարելու համար զիջումների դիմաց

Մասնավորապես, կորպորացիան ավելի քան 18 մլն դոլար է Սուն Սիլին եւ նրա դստերը պատկանող Գերմանիայում գրանցված ընկերության հաշիվներին՝ իբր այդ ընկերության տրամադրած խորհրդատվական ծառայության դիմաց: Քննիչների կարծիքով՝ փոխարենը Samsung-ն աջակցություն է ստացել իր մի շարք մասնաճյուղերի դիրքերի ամրապնդման հարցում, որի բաժնետոմսերի հիմնական մասը պատկանում է պետական կենսաթոշակային հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ