News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իմ երդմնակալությունը բոյկոտել որոշած մարդիկ պետք է վերադարձնեն տոմսերը։ Այս մասին ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք չեն գա, ամեն բան կարգին է, քանի որ մեզ շատ են պետք տոմսերը։ Հուսամ, որ նրանք մեզ կտան բոլոր տոմսերը»,– ասել է Թրամփը Fox News–ին տված հարցազրույցում։

AP-ի փոխանցմամբ՝ ավելի քան 30 դեմոկրատ կոնգրեսականներ հայտնել են, որ մտադիր են բոյկոտել հունվարի 20-ին կայանալիք 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ արարողությանը ներկա լինելու մտադրություն են հայտնել ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը, 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի  հետ, 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ