News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական Փլիմութ քաղաքի բնակչուհին, որը 51 թոռ ու ծոռ ունի, 105 տարեկան է դարձել: Կինը ծնվել է 1912 թվականի հունվարի 17-ին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Metro-ն:

Չնայած տարիքին՝ Լյուսինդա Էջը հիշում է բոլոր ժառանգների անունները: Նա նաեւ չի մոռանում նրանց ծննդյան օրերը՝ կանոնավորապես շնորհավորական բացիկներ ուղարկելով: Տարեդարձի առիթով կնոջը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին:

Էջը տարեդարձը նշել է իր տանը, ընտանիքի անդամներով շրջապատված: Նրա դստեր՝ Մեւիսի խոսքով, մայրը հավատում է Աստծուն եւ մինչեւ հիմա իրեն օգնում տան գործերում:

«Նրա համար արդեն այնքան էլ լավ ժամանակներ չեն, բայց ֆենոմենալ հիշողություն ունի»,- պատմել է 81-ամյա Մեւիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ