News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


94-ամյա ավստրալուհի Էդնա Շեֆերդը տեղական մամուլի ուշադրությունը գրավել է ֆիթնեսի հանդեպ մեծ սիրո շնորհիվ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Արդեն ծոռներ ունեցող Շեֆերդը շաբաթական 10 տարբեր պարապմունքների է մասնակցում, այդ թվում՝ թայ-չիի եւ զումբայի դասերի: Կինը շաբաթական միայն մեկ անգամ է բաց թողնում մարզումները. հինգշաբթի օրերին նա պարահանդեսային պարերով է զբաղվում:

Հյում Սիթիի քաղաքապետը, որպես բնակվում է Շեֆերդը, նրան պարգեւատրել է՝ քաղաքի մյուս բնակիչներին ակտիվ եւ առողջ կենսակերպ վարելուն ոգեշնչելու համար:

«Ես միշտ շարժվում եմ: Չեմ սիրում մի տեղում նստել»,- խոստովանել է կինը: Երիտասարդ տարիներին նույնպես նա ակտիվ է եղել, պարուսույց է աշխատել:

«Սիրում եմ գրկել տղամարդկանց: Օ՜, ես վատ աղջիկ եմ»,- կատակել է Շեֆերդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ