ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցում է ԵԱՀԿ–ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբասիան Քուրցի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ կողմերը քննարկելու են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, Սիրիայի խնդրի կարգավորումը, Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Մերձդնեստրում, Եմենում եւ Լիբիայում տիրող իրավիճակը։