News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016 թվականի ընթացքում գրանցել եւ հաշվառել է 3417 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 68 փակ բաժնետիրական ընկերություն, 6 բաց բաժնետիրական ընկերություն, 10 պետական ոչ առեւտրային կազմակերպություն, 3 արտադրական կոոպերատիվ, 32 համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, 54 գյուղատնտեսական կոոպերատիվ եւ 13095 անհատ ձեռնարկատեր, որից 1818-ը վերահաշվառվել է:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում գրանցվել է 290 հասարակական կազմակերպություն, 8 կուսակցություն, 6 իրավաբանական անձանց միություն, 104 հիմնադրամ, 9 արհեստակցական կազմակերպություն, 1 կրոնական կազմակերպություն, 10 պետական կառավարչական հիմնարկ, 16 համայնքային կառավարչական հիմնարկ, 57 սպառողական կոոպերատիվ:

2016 թվականին իրականացվել են բաժանմամբ պայմանավորված 1, վերակազմավորմամբ պայմանավորված 2, միացմամբ պայմանավորված 39 եւ առանձնացմամբ պայմանավորված 17 գրանցումներ:

Իրականացվել է նաեւ առեւտրային կազմակերպության փոփոխությունների 8144 գրանցում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների 2541 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարման 7886 եւ իրավաբանական անձանց լուծարման 653 գրանցում եւ հաշվառում: Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում:

Իրականացվել է նաեւ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 9300, որից 2600՝ անվճար:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել մոտ 160 մլն դրամ։

 ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016 թվականին հաշվառվել է 23 լրատվամիջոց, որից 17 թերթ, 6 ամսագիր։

Ռեգիստրի գործակալությունն իրականացրել է նաեւ www.azdarar.am կայք էջերի վարումը եւ հրապարակել է 91280 հայտարարություն:

ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված կազմակերպությունների վիճակագրությունը՝  29.12.2016թ. դրությամբ, կարելի է տեսնել այստեղ:

Տպել
Ամենաշատ