News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով ընթերակաների մասնակցությամբ տեղի ունեցած խուզարկությունն ու արձանագրությունը կատարվել են կոպիտ խախտումներով: Այսօր՝ հունվարի 18-ին, դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արմեն Միքայելյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով գործով ընթերականերից մեկի՝ Հարություն Մովսիսյանի ցուցմունքին:

«Ցուցմունքից պարզ դարձավ, որ եթե նույնիսկ նա է մասնակցել խուզարկությանը, ապա եւ գործողությունը, եւ արձանագրությունը կատարվել են կոպիտ խախտումներով, որովհետեւ վկան դատարանին հայտնեց, որ իր տվյալները առհասարակ ոստիկաններին հայտնել է գործողության ավարտից հետո միայն: Պարզ է դառնում, որ արձանագրությունը սահմանված կարգով չի կազմվել՝ սկսած հենց գործողության սկզբից, որովհետեւ պետք է ի սկզբանե վերցվեր ընթերականների տվյալները, պարզվեր ընթերակաների անձը. նրանք պետք է լինեն գործով չշահագրգռված, չափահաս ՀՀ քաղաքացիներ: Եթե դու չես պարզել անձը, ինչպես կարող ես հասկանալ՝ համապատասխանում են ընթերականների պահանջներին թե ոչ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ոչ ոք չի էլ փորձել ճշտել ընթերակաների կենսագրական տվյալները, քանի որ շտապել են հայտնաբերել ինչ-որ կերպ ատրճանակն ու դնել սեղանին:

Նշենք, որ այսօր դատարանում ցուցմունք տված վկան՝ Հարություն Մովսիսյանը, պարզվում է, որ քննչական գործողության ժամանակ այլ կենսագրական տվյալներ է հայտնել: Թե ինչու է սխալ տվյալներ հայտնել, հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ատրճանակը տեսա, բան եղա…»:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր 2016թ. հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն:  Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ