News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի) այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է կարկուտի հետեւանքների վերացման մեխանիզմները:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել հայ-հոլանդական համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները:

Բարձր գնահատելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներուժը` դեսպան Յոհաննես Դաուման հայտնել է հոլանդական կողմի պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել այն առավել արդյունավետ իրացնելու գործում: Միեւնույն ժամանակ Հայաստանում ագրարային ոլորտի հետագա զարգացման հարցում դեսպանը հնարավոր է համարել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական միջոցների ներգրավումը:

Հանդիպմանը դեսպան Դաուման նախարար Իգնատի Առաքելյանին է ներկայացրել առաջարկություններ կարկուտի հետեւանքների վերացման մեխանիզմների վերաբերյալ, որոնք նախարարը խոստացել է ուսումնասիրել:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններին` կողմերը հատուկ անդրադարձ են կատարել կարտոֆիլագործության զարգացմանը` այդ համատեքստում հատկապես կարեւորելով կարտոֆիլի պահեստավորման եւ վերամշակման նպատակով ներդրումների իրականացումն ու այս ուղղությամբ համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Քննարկվել են նաեւ Հայաստանոմ գյուղատնտեսական տեխնիկայի վերազինմանն առնչվող խնդիրներ: Նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ գյուղտեխնիկայի արդիականացումը հիմք կստեղծի ագրարային բնագավառի հետագա զարգացման համար եւ թույլ կտա ոլորտը դարձնել ավելի շահութաբեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ գյուղատնտեսական կենդանիների սնուցման, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ