News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ մեղադրվող Ռաֆիկ Պապոյանը եւ Սիրանուշ Հարությունյանը կմնան անազատության մեջ: Վերաքննիչ դատարանը մերժել է նրանց  պաշտպանների բողոքը՝ նրանց արդարացնելու եւ ազատ արձակելու  պահանջով:

Առաջաին ատյանի դատարանը Ռաֆիկ Պապոյանին եւ Կարինե Ղումաշյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանություն եւ դատապարտվել 14 եւ 12 տարվա ազատազրկման:

Ռաֆիկ Պապոյանի որդին՝ Սերգեյ Պապոյանը, որը նույնպես մեղադրվում էր պետական դատավաճանության մեջ, անմեղ էր ճանաչվել եւ ազատ արձակվել: Սակայն, դատախազը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ նրան արդարացնելու հիմքերը բավարար չհամարելով: Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը եւ գործը ուղարկել ստորադաս դատարան՝ կրկին քննելու:

Կարինե Ղումաշյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:

Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից եւ կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:

Սերգեյ Պապոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ եւ հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «սկայպ» ծրագրի կամ «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

Տպել
Ամենաշատ