News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի հունվարին 18-ին՝ ժամը 01.15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ եղբայրն ինքնասպանություն է գործել` նետվելով 12-րդ հարկից:

Դեպքի վայրի զննությամբ՝ Երեւան քաղաքի Ազատության պողոտա 11 Ա շենքի բակում, հայտնաբերվել է 1982 թվականին ծնված Դավիթ Ստյոպայի Մելքումյանի դիակը։

Նախնական տվյալներով՝ տուժողը, ով Իջեւանի բնակիչ է, Երեւան էր եկել հունվարի 17-ին՝ բժշկական հետազոտման ենթարկվելու նպատակով եւ ինքնասպանություն է գործել՝ եղբորը պատկանող բնակարանի հյուրասենյակի պատուհանից նետվելու միջոցով:

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։ Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց շրջանակը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քննությամբ հայտնի դարձած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նշենք, որ այդ հոդվածը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ