News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ են գնդակոծել Չինարի գյուղը: Այս մասին հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գրանցված միջադեպին եւ Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությանը:

Ըստ օմբուդսմենի՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումներ են արձանագրվել: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պաշտոնական հաղորդագրություն ստանալուց հետո Գեղարքունիքի մարզում օմբուդսմենի ներկայացուցիչը դեպքի վայր է մեկնել:

Դեկտեմբերի 29-ին եւ 30-ին փաստահավաք աշխատանքներ են կատարվել: Հանդիպել են Չինարիի ավագանու անդամների հետ, ուսումնասիրել լրատվամիջոցների հրապարակումները: «Հունվարի 3-ի երեկոյան, ինչպես նաեւ հունվարի 8-ի գիշերը գյուղը գնդակոծվել է: Այդ թվում՝ դպրոցի եւ մանկապարտեզի ուղղությամբ»,- հաղորդեց օմբուդսմենը:

«Միջադեպը, որից ամեն ինչ սկսվեց, երեք հայ զինվորականների սպանությունն էր: Դա կատարվել է հայկական ԶՈՒ-ի կողմից հակառակորդի համար սպառնալիքի բացակայության պայմաններում: Գնդակոծության ընթացքում գյուղի բնակիչները ստիպված են եղել թաքնվել ապաստարաններում: Գյուղը գնդակոծվել է այն ժամերին, երբ կարող էր տուժել քաղաքացիական բնակչությունը»,- նշեց օմբուդսմենը: Արման Թաթոյանն ընդգծեց, որ գյուղի շրջանում զորամասեր չկան, ինչով ադրբեջանական կողմը կարող էր «բացատրել» ագրեսիան: Նպատակը քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն է եղել:

Օմբուդսմենը մանրամասն ներկայացրեց գյուղի եւ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման վայրերի քարտեզը, գնդակոծության հետեւանքով տուժած տների, դպրոցի եւ մանկապարտեզի լուսանկարներ: Ըստ Թաթոյանի՝ հավաքված նյութերը վկայում են դիտավորյալ գնդակոծության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր...
Մոսկվան Բաքվին եւ Երևանին օգնություն է առաջարկել սահմանների սահմանագծման հարցում
«Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ...
ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում...
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում...
Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում…
Արցախի իշխանությունները չեն վարում բանակցություններ՝ Ասկերովին ու Գուլիեւին ազատ արձակելու շուրջ. պետհանձնաժողով
Մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով ռւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում...
Ամենաշատ