News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի հայ համայնքի անհատներն ու բիզնեսը կկարողանան հեշտությամբ հաշիվներ բացել Հայաստանում, իսկ ՀՀ քաղաքացիները՝ օգտվել ԱՄՆ բանկային համակարգից: Այս ուղղությամբ կհամագործակցեն «Ամերիաբանկն» ու Gօlden State Bank-ը, որոնք այսօր՝ հունվարի 18-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Այսօր էլ Հայաստանի քաղաքացիներն ու ռեզիդենտ ընկերությունները կարող են հաշիվներ բացել ու ծառայություններ ստանալ ԱՄՆ բանկերում, ինչպես նաեւ հակառակը: Սակայն այժմ «Ամերիաբանկի» հաճախորդների համար այս գործընթացն էապես կպարզեցվի: Նրանք կկարողանան Gօlden State Bank-ում հաշիվներ բացել, ընդ որում՝ առանց ԱՄՆ-ում մշտական հասցե նշելու կամ դուստր ձեռնարկություն բացելու:

Բանկերը պատրաստ են աջակցել նաեւ հաջորդ քայլերում՝ գործընկերներ փնտրելու եւ տեղի շուկաները գնահատելու համար: Այստեղ «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հիշեցրեց, որ «Ամերիա» ընկերությունների խումբն արդեն հինգ տարի է, ինչ ներկայացուցչություն ունի ԱՄՆ-ում:

«Այդտեղից մենք գուցեեւ չունեցանք այնքան ակտիվություն, որքան կցանկանայինք, բայց միեւնույն է, մեծ աշխատանք ենք կատարել՝ ավելի լավ ծանոթացնելով ամերիկյան գործարար հանրությանը Հայաստանի շուկային: Նույնիսկ եթե սահմանափակվելու լինեինք միայն հայ համայնքով, ապա այսօր, գումարային պահանջարկով, այն աշխարհում մեր ամենախոշոր համայնքն է: Սակայն սիրով սպասում ենք, բնականաբար, նաեւ այլազգի հաճախորդներին», - նշեց Ջրբաշյանը:

«Մենք էլ ենք ուրախ աշխատանք սկսել Հայաստանի ամենից խոշոր ու հարգված բանկերից մեկի հետ: Սա նոր հնարավորություններ է ստեղծում: Հայաստանի քաղաքացիները, «Ամերիաբանկի ուղղորդությամբ կկարողանան ավելի հեշտությամբ գործել Քալիֆորնիայի բանուկ շուկայում: Ներկայում էլ այդպիսի հնարավորություններ կան, բայց բարդ են, եւ մենք հանձնառու պիտի է լինենք այս բարդությունները հարթելու:

Մյուս կողմից, Քալիֆորնիայի բազմամարդ շուկան պիտի հասնի Հայաստան, գումարներ տեղադրելու եւ ինչու չէ, ներդրում անելու համար: Այնտեղ շատերը կան, որ ուզում են ինչ-որ կերպ առնչվել Հայաստանին հետ, բայց անմիջական կապ չունեն: Նման միտումները վստահաբար պիտի քաջալերենք», - նշեց Gօlden State Bank-ի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը:

Այս կապակցությամբ Ջրբաշյանը նշեց, որ Հայաստանի ավանդների տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում, ինչը ամերիկացի թե՛ գործարարներին, թե՛ անհատներին կարող է հուշել խնայողությունների առնվազն մի մասը պահել այստեղ:

«Կառաջարկենք, իհարկե, շատ այլ բանկային ծառայություններ՝ բանկային քարտեր, դրամական փոխանցումներ: Օրինակ, մեզ մոտ արդեն գործում է ԱՄՆ-ից արագ դրամական փոխանցումների համակարգը: Հասանելի կլինեն նաեւ ծառայություններ՝ նախատեսված անշարժ գույքի ձեռքբերման համար», - նշեց Ջրբաշյանը:

Հիշեցնենք, «Ամերիաբանկն» առաջին բանկն է Հայաստանում, որի ակտիվները գերազանցել են 1 մլրդ դոլարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ