News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՌՕՈւ շարքերը լքում են օդաչուներն ու տեխնիկները, նրանց մի մասը ՊՆ կրճատումների ցուցակում է հայտնվել։ Ավիացիոն բազան փակ է լրատվամիջոցների համար, հայտնի չէ նաեւ վրացական բանակում առկա օդանավերի եւ ուղղաթիռներ ճակատագիրը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»–ը։
«Սու-25» տեսակի գրոհիչ օդանավերի, «Իրոկեզ» եւ Մի–24 ուղղաթիռների ճակատագիրը Գլխավոր շտաբը կորոշի ռազմավարական տեսության փաստաթղթերը ստանալուց հետո։

Հնարավոր կոնսերվացիայի կամ վաճառքի մասին տեղեկությունները հայտնվել են այն բանից հետո, երբ երկրի ՊՆ–ն հայտարարություններ էր տարածել ՌՕՈՒ բարեփոխումների մասին։ Այս մասին Վրաստանի ԶՈւ–ն ունի ավելի քան 10 «Սու-25» օդանավ։ Եթե ՊՆ–ն հրաժարվի ռազմական օդանավերից, բանակը կմնա առանց ամենահեռահար միջոցների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ