News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2017թ. խորհրդարանական ընտրություններում կլինեն նոր քաղաքական ուժեր, բայց երկրորդ կամ երրորդ դիրքում։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Ըստ նրա, նոր ուժերը բավականին ռեսուրսներ եւ ժամանակ չունեն արդեն դասական քաղաքական ուժերին մրցակից դառնալու համար. «Նոր ուժ դառնալու համար պետք է լինել խարիզմատիկ դեմք, որ քեզ հավատան ու վստահեն, ունենալ թիմ, ունենալ կազմակերպչական ռեսուրս, տեղերում ունենալ հենքեր, ունենալ ֆինանսներ։ Հիմա մեր նորաստեղծ քաղաքական ուժերից ո՞վ ունի այս չորս գործոնը միաժամանակ, որ մտնի քաղաքական դաշտ եւ մրցակցի արդեն դասական քաղաքական ուժերի հետ. ոչ մեկին ես չեմ տեսնում»,-  ասաց նա։

Ադիբեկյանի կարծիքով՝ նոր կուսակցությունները շեշտը դնում են քաղաքական-գաղափարական ուղղվածության վրա, ինչը Հայաստանի դեպքում մրցունակ չէ, քանի որ Հայաստանն ունի սոցիալական խնդիր եւ ընտրողը նախեւառաջ առաջնորդվում է սեփական խնդիրներով, ոչ թե ազգային։

«Քաղաքական-գաղափարական հիմքը նոր ուժ դառնալու միայն հինգերորդ պայմանն է, ինչը Հայաստանի համար օրինաչափ է։ Սիրուն ծրագիր ես գրում, մի քանի անգամ ասուլիս ես տալիս, մի քանի անգամ հեռուստաընկերություններում ես հանդես գալիս, բոլորը ոգեւորված գալիս, ձայնը տալիս են քեզ։ Դա էդպես չի, մեր նման աղքատ երկրում քաղաքական-գաղափարական հենքի վրա քաղաքական ուժ դառնալն անիմաստ է։ Գոնե պետք է ՏԻՄ ընտրություններում ստեղծել սոցիալական հիմքը, որի ձայների վրա կարողանաս ստանալ մեծամասնություն կամ գոնե մտնել Ազգային ժողով։ Հիմա, քանի որ ընդդիմադիր ուժերից միայն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն են, որ ունեն լայն սոցիալական բազա, նրանց հնարավորությունները՝ մտնել նոր խորհրդարան, բավականին մեծ են»,- մեկնաբանեց սոցիոլոգը։

Նա ավելացրեց, որ քաղաքական դաշտում հաստատվելու եւ ընտրազանգված ձեռք բերելու կարեւորագույն նախապայմանը ճանաչված եւ վստահելի դեմքի առկայությունն է, քանի որ ընտրողների մեծ մասը կուսակցությունների մասին կարծիք է կազմում դրանց առաջին դեմքերով կամ հայտնի անդամներով։

«Հայաստանյան 82 կուսակցությունների քաղաքական ծրագրերի 90%-ը համընկնում է։ Պետք է տարբերակիչ հատկանիշ։ Ըստ հարցումների արդյունքների՝ բնակչության միայն 17%-ն է ծանոթ իր թեկնածուի նախընտրական ծրագրին։ Հայաստանի համար դեմքն է կարևորը։ Հայ ազգը սպասում է իր Մովսեսին, որը կարող է հանել էս վիճակից եւ տանել դեպի երանելի արտերը։ Բոլոր այն դեմքերը, որոնք հավակնում են Մովսեսի դերակատարմանը, միանգամից վստահության քվե են ստանում»,- ասաց Ադիբեկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ