News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տարածված անիմացիոն հոլովակի ամբողջ նպատակը ընտրական գործընթացի ամբողջական կարգի ներկայացումն է, այլ ոչ թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանձին դրվագների: Այս մասին NEWS.am-ին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նշենք, որ շատ փորձագետների կարծիքով՝ քաղաքացիների համար պատրաստված անիմացիոն հոլովակից սխալ տպավորություն է ստեղծվում, որ ընտրողները քվեաթերթիկի երկրորդ էջում պարտադիր պետք է ընտրեն այն քաղաքական ուժի տարածքային ընտրացուցակի թեկնածուներից մեկին, որին նախընտրում են:

NEWS.am-ի թղթակցի հարցին՝ քաղաքացիների գլխում հոլովակը խառնաշփոթ չի՞ ստեղծում, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Դա ավելի շուտ վերաբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված թեմային: Դրա համար մեկ ժամանոց հոլովակ էր պետք: Այս հոլովակը, որպես այդպիսին, արդեն մեծ է՝ 4 րոպե տեւողություն ունի: Իսկ կոնկրետ այդ դրվագի հետ կապված ենթադրում եմ, որ ավելի կարճ հոլովակներ կլինեն, որոնում մենք գործընթացն ավելի մանրամասն կբացատրենք: Կարծում եմ, որ մենք կհասցնենք նաեւ հոլովակներ նկարահանել, որոնք մանրամասները կներկայացնեն: Այսինքն՝ մենք չենք սահմանափակվի միայն այս հոլովակով»:

Նշենք, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ նշված է, որ տարածքային ընտրական ցուցակից որեւէ մեկին ընտրելու ցանկության «դեպքում» ընտրողը նշում է նրա ազգանվան դիմաց: Մինչդեռ հոլովակում օգտագործված է «ընտրելու համար…» արտահայտությունը, որը, շատերի կարծիքով, սխալ տպավորություն է ստեղծում նաեւ այդ ընտրությունը կատարելու անհրաժեշտության մասին: Սակայն ձայնը այս կամ այն քաղաքական ուժին տալու համար բավական է քվեաթերթիկը պարզապես ծրարի մեջ դնելը՝ նրա վրա ոչ մի նշում չկատարելով եւ չծալելով, եւ քվեատուփ գցելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ