Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հունվարի 18-ին տղամարդ է դանակահարվել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց. վնասվածքը ստացել է կրծքավանդակի հատվածում։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը, Միկրոշրջան թաղամասում։ Թե ինչ հանգամանքներում է դանակի վնասվածք ստացել, իրավապահները պարզվում են։ Տուժողը 34 տարեկան է, դեռեւս ի վիճակի չէ խոսելու։ Հետաքննություն է կատարվում։