News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կապանի բժշկական կենտրոնում հունվարի 17-ի գիշերը արտառոց դեպք է գրանցվել. երիտասարդ աղջիկն ահազանգել է, որ  հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժշկի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել. անասթեզիոլոգը փորձել է բռնաբարել իրեն: NEWS.am-ին Կապանի բժշկական կենտրոնից դեպքի վերաբերյալ տեղեկացրին, որ լսել են նման բան, սակայն, չեն կարող հաստատել: Կապանի բժշկական կենտրոնի բժշկուհի Ալլա Ալեքսանդրովնան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին կատարվում է հետաքննություն եւ դեպքի վերաբերյալ մանրամասներ չեն կարող հայտնել: Բժշկուհին նաեւ խուսափեց ասել անասթեզիոլոգի անունը:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ նման հաղորդում ստացվել է, հանգամանքները պարզվում են, սակայն, դեպքի վերաբերյալ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ այս գիշեր Կապանի բժշկական կենտրոնում երիտասարդ աղջիկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժշկի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Ըստ տուժած աղջկա՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Կապանի» ԲԿ տեղափոխվելուց հետո բժիշկը փորձել է բռնաբարել իրեն։

Կայքի տեղեկություններով՝ 18-19 տարեկան աղջիկը ԲԿ էր տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո՝ բուժօգնություն ստանալու նպատակով։ Աղջիկը բողոքում է անասթեզիոլոգի դեմ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ