News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր  Վարդեւան Գրիգորյանը, ով առաջիններից էր, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո լքեց կուսակցությունը, այսօր չի բացառում, որ կվերադառնա։

Ժամանակին Վարդեւան Գրիգորյանը հիմնավորեց, թե ԲՀԿ-ն լքելով սատարում է իր ընկեր Ծառուկյանին։ Թե Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո ինչ է պատրաստվում անել, նա մանրամասնել է NEWS.am-ի հետ զրույցում։

Պարոն Գրիգորյան, Ծառուկյանի վերադարձը ի՞նչ իրավիճակ է ստեղծել այն մարդկանց համար, որոնք նրա քաղաքականությունից հեռանալուց հետո լքեցին կուսակցությունը։ Դուք առաջիններից էիք, որ հեռացաք։ Հիմա  վերադառնալո՞ւ եք  կուսակցություն։

Գիտեք, այն ժամանակ ես հայտարարեցի, որ Ծառուկյանը ոչ միայն իմ ղեկավարն է, այլ իմ ընկերը, եւ դա էր պատճառը, որ նաեւ ինչ-որ տեղ հրաժարվեցի կուսակցական գործունեությունից, դուրս եկա կուսակցությունից։ Հիմա վերադարձել է, չգիտեմ՝ ինչ առաջարկություններ կլինեն, միայն առաջարկություններից հետո կարող եմ որոշում կայացնել։  Որոշակի գործառույթներ կան, որպեսզի ստանձնի կուսակցության ղեկավարությունը, հատկապես որ հայտարարեց՝ լայն դաշինքով են մտնելու, դռները բաց են, եթե ցանկություն կա մասնակցելու, այսինքն՝  որոշակի գործառույթներից հետո նոր լիարժեք որոշում կկայացվի՝ ինչ անենք։

Դուք ուզո՞ւմ եք կրկին դառնալ ԲՀԿ-ական։

Ո՞նց կարող եմ այսօր հայտարարություն անել, իհարկե, կլինեն հանդիպումներ քննարկումներ եւ դրա արդյուքնում որոշում  կկայացվի։ Այսօր չեմ կարող  որոշում կայացնել ու ասել՝ կուսակցության անդամ կդառնամ եւ այլն։

Կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանն է որոշել, որ Ծառուկյանը քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ վերադառնա քաղաքական դաշտ եւ մասնակցի 2017 թվականի ընտրություններին։

Ես էդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, չեմ կարող այդ հարցին պատասխանել։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրողից՝ հաշվի առնելով, որ վերջին երեք տարում Գագիկ Ծառուկյանը նախ իշխանափոխություն պահանջող «եռյակում» էր, հետո 2015-ին լքեց քաղաքականությունը,  երկու տարի անց կրկին վերադարձել է։ Չե՞ք կարծում, որ մարդկանց մոտ հիասթափություն, անվստահություն կա ԲՀԿ-ի նկատմամբ։

Կուսակցության անդամների ու ժողովրդի մոտ, կարծում եմ, անվստահություն չի եղել, որովհետեւ Ծառուկյանը էն քաղաքական գործիչը չի եղել, որ դուրս գալուց հետո ստվերում մնար։ Ինքը նորից զբաղվել է բարեգործությամբ, ժողովրդի կողքին էեղել։ Դրանք չափորոշիչներ են,  որոնց շնորհիվ նրա պահանջարկը ժողովրդի շրջանում, հասարակության մեջ կա։  Էդ շերտի համար երբեւիցե ինքը չի կորցրել վստահո՝ւթյունը։

Գյումրիի քաղաքապետի ընտրություններին Դուք ԲՀԿ-ի թեկնածուն էիք, հնարավո՞ր է՝ ԲՀԿ Գյումրիի տարածքային ցուցակով առաջադրեք Ձեր թեկնածությունը։

Թե որ ցուցակում են ինձ տեսնում՝  տարածքային, թե համամասնական, քննարկման արդյունքում կորոշվի։  Ես դեռ չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ