News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում 2013-2016 թվականներին վերանորոգվել է 88 փողոց։ Այս մասին հունվարի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝ այդ նույն ժամանակահատվածում բարեկարգվել է 1600 բակ։ կանաչ տարածությունները մեծացել են 6.8 հեկտարով։ «Մոդերնիզացվել է Երեւանի կենդանաբանական այգին, սկսել են նոր վանդակների շինարարության աշխատանքները»,– նշեց Կամո Արեյանը։

Սոցիալական ծրագրի շրջանակում 2013-2016 թվականներին զոհված եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների 39 ընտանիք նոր բնակարաններ են ստացել։ «6700 ծնող այցելել է զորամաս, 7119 սիրիահայ ընտանիք սոցիալական աջակցություն է ստացել»,– ասել է փոխքաղաքապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ