News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած «Բաքվի խաղաղության պլատֆորմ» կոչվող ներկայացումը։ Հիշեցնենք, որ դրան միացել են արտասահմանում ապրող հայեր։

«Ի՞նչ պլատֆորմի մասին կարող է խոսքը գնալ, եչբ մարդկանց դաժանորեն սպանում են միայն այն բանի համար, որ նրանք հայ են։ Վերցրեք  ապրիլյան պատերազմի օրինակը, ԼՂՀ ՄԻՊ–ի զեկույցը։ Դաժան սպանություն հենց ազգության պատճառով։ Ավելին՝ կան կադրեր, եւ մենք դրանք կներկայացնենք միջազգային կառույցներին, որտեղ ադրբեջանցի զինվորը ձեռքում բռնել է զինվորի գլուխը որպես հպարտության առարկա, եւ նրան գովում են։ Նման պայմաններում, ինչպես նաեւ հայկական գյուղերի գնդակոծման եւ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու պարագայում ի՞նչ պլատֆորմի մասին է գնում խոսքը»,– հարցադրում է արել ՄԻՊ–ը։

Միաժամանակ նա հիշեցրել է բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վալի խոսքը, որ այդ պլատֆորմին միացած հայերը չեն ներկայացնում Հայաստանի որեւէ կազմակերպություն։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանք որեւէ իրավապաշտպան աշխատանք երկրում չեն վարում»,– նշել է ՄԻՊ–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ