News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Նախկինում հետաքրքրասեր մարդում կպահանջվեր մեկնել Մերիլենդ նահանգ եւ սպասել, թե երբ է ազատվելու տեղի Ազգային արխիվի չորս համակարգիչներից մեկը՝ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նկատմամբ մահափորձի վերաբերյալ դեռեւս քառորդ դար առաջ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված փաստաթղթին ծանոթանալու համար», – գրում է BuzzFeed պարբերականը՝ հավելելով, թե երեքշաբթի Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունը տեղադրել է իր կայքում այս եւ ավելի քան 12 միլիոն էջ գաղտնազերծված փաստաթղթեր։ 

Գաղտնազերծված նյութերը, ըստ հոդվածի, վերաբերում են նախորդ դարի երկրորդ կեսի ամենատարբեր իրադարձություններին՝ սկսած Չիլիի եւ Իրանի կառավարությունների տապալման մեջ ԿՀՎ–ի դերից, վերջացրած՝ հեռազգացություն  եւ պայծառատեսության  ուսումնասիրման «Աստեղային դարպաս» ծրագրի նյութերից։ 

Այսպիսով, այժմ համացանցում հասանելի է այսպես կոչված CREST տվյալների բազան (CIA Records Search Tool), որի գաղտնազերծման մասին հրամանագիրը ստորագրել էր նախագահ Քլինթոնը դեռեւս թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ